ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժե հանգիստն Աղվերանի հանգստյան գոտիներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային հանգստի սեզոնը համարվում է բացված, ինչը նշանակում է, որ մարդիկ այցելում են տարբեր հանգստի գոտիներ, իրենց ամառը վայելելու համար:

Շատ մարդիկ նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Հայաստանում: Ամեն տարի ակտուալ է եղել Աղվերանի հանգստի գոտիները:

ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ արժեն հյուրանոցներն այնտեղ:

Այսպիսով՝ «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում ստանդարտ մեկտեղանի սենյակների արժեքը 22.000 դրամ է: Արժեքն իր մեջ ներառում է նախաճաշ և ընթրիք:

Ստանդարտ երկտեղանի մահճակալով սենյակի արժեքը՝ 32.000 դրամ, իսկ դելյուքս երկտեղանին՝ 35.000 դրամ:

Երկու ննջարանով սուիթ 4 անձի համար նախատեսվածը 38.000 դրամ է:

«Մգե Կավալիեր» հանգստյան տան սենյակների արժեքն այդքան էլ չի տարբերվում նախորդից:

Ընտանեկան՝ 3 անձի համար 25.000 դրամ:

4 անձի համար՝ կրկին 25.000 դրամ:

Ընտանեկան՝ 6 անձի համար 35.000 դրամ:

«Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում մինչև 2 գիշեր մնալու դեպքում ստանդարտ մեկտեղանոց սենյակի արժեքը 27.000 դրամ է: 2անձի համար՝ 34.000 դրամ:

Արժեքը իր մերջ ներառում է նախաճաշ և ընթրիք:

«Արթուրս Աղվերան Ռեզորթը» առաջարկում է նաև փաթեթներ՝  4 օր / 3 գիշեր «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում 1 անձի համար (հունիս-օգոստոս)
Արժեքը՝ 84.000դր.
Սնունդը՝ 1 անգամ (նախաճաշ)

Հյուրանոցի 1 օրվա արժեքը 1 անձի համար ստանդարտ twin կամ double համարում՝  28.000դր.

«Կրիստալ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում 1 հոգու համար նախատեսված սենյակները արժեն 26.000 դրամ: 2 անձի համար 38.000 դրամ: 6 հոգու համար նախատեսված Լյուքս սենյակները 108.000 դրամ է:

Հյուրանոցում կա անվճար լողավազան, սեղանի թենիս, մարզասրահ, մանկական սենյակ, համակարգչային սրահ, WI-FI ինտերնետ, ավտոկայանատեղի:

«Ալպիական Մանուշակ» հանգստյան տան մեկ, երկու, երեք  անձի համար նախատեսված սենյակներն արժեն 13.000 դրամ:

Կա անվճար բացօթյա լողավազան, բիլիարդ, թենիս, խաղահրապարակ, համակարգչային խաղեր, ավտոկայանատեղի:

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս