6 ամիս առաջ՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, Դեֆանսում պատկերն այլ էր, իսկ ահա այսօր՝ այլ իրականություն է։
ArmLur.am-ը կրկին Դեֆանս Հաուզինգ թաղամասում է՝ հետևելով այնտեղ կատարվող աշխատանքներին։
Մեր նախորդ այցից վեց ամիս անց կրկին այցելեցինք 140 հա տարածքով Defanse Housing թաղամասի շինհրապարակ:
Տպավորիչ փոփոխություններ էին ինչպես բնակելի շենքերի շինարարության մեջ, այնպես էլ ներթաղամասային ճանապարհային ցանցի ձևավորման և կենտրոնական անտառ-պուրակի կայացման առումով:
Ինչպես և կառուցապատողը խոստացել էր, աշխատանքներն ընթանում են ըստ շինարարական գրաֆիկի: Կան շենքեր, որտեղ արդեն ավարտված են մոնոլիտային աշխատանքները, իսկ շենքերի զգալի հատվածում ավարտական հարկերն են կառուցվում: Defanse Housing-ում շենքերի շինարարության ընթացքում ամսական աշխատանքի ծավալը կազմում է 35.000 քմ և ավելի բետոնի շինարարական մակերես, որը նույնն է, թե Defanse Housing-ում մեկ ամսվա ընթացքում կառուցվում է 3 բարձրահարկ շենք:
Մեծ ակտիվությամբ կատարվում են շենքերի արտաքին և միջսենյակային պատերի կառուցման աշխատանքները: Ի տարբերություն շինարարության մեջ ընդունված սովորական շարի, Defanse Housing թաղամասում պատերի շարը իրականացնելիս շաղախով լցոնումը կատարվում է ամբողջությամբ՝ հորիզոնական և ուղղահայաց ամրանավորմամբ և մետաղյա ցանցերի տեղադրմամբ, ինչը հաղորդում է առավել ամրություն պատերին, հետագայում ապահովում ճաքերի առաջացումից, և բնակիչներին զերծ պահում փուչ պատեր ունենալու անհանգստությունից:
Defanse Housing թաղամասի ներթաղամասային ճանապարհային ցանցը կազմելու է 100.000 քմ, և թաղամասն ունենալու է արտաքին ճանաարհային ցանցին կապող հինգ հանգույց՝ ոչ պակաս, քան 15 մետր լայնությամբ, որոնցից մեկն արդեն պատրաստ է:
Ստեղծվում են նոր կոմունիկացիոն ենթակառուցվածքներ: Defanse Housing թաղամասն ապահովվելու է գազով: Թաղամասին կից 10000 խմ ծավալով ջրամբարի առկայությունը հնարավորություն է տալու ունենալ Ապարանի ջուր՝ առանց ջրանջատումների: Կառուցվելու է 250 մեգավատի հզոր ենթակայան, որի դեպքում տեխնիկապես անհնար են լինելու էլեկտրաէներգիայի ընդհատումներ։ Թաղամասն իր դիրքով և հնարավորությամբ առանձին կոյուղատար խողովակով միանալու է Աէրացիայի գլխավոր կոյուղատար համակարգին:
Շուրջ 24 հեկտար հողատարածքի վրա կենտրոնական անտառ-պուրակի հիմնումը գրեթե ավարտված է: Արդեն կատարվել են 4000-ից ավելի ծառերի տնկման աշխատանքներ: Կենտրոնական անտառ-պուրակում կառուցվում են 2500 մետրից ավելի երկարությամբ 13.5 մետր լայնությամբ հեծանվուղիներ, վազքուղիներ և մինչև 6.5 մետր լայնությամբ լուսավորված ճեմուղիներ:
Կենտրոնական անտառ-պուրակում մոնտաժվել են 5 շատրվանային կոմպլեքսները, որոնք կգործարկվեն մինչև 2024 թվականի օգոստոս: Ինչպես նաև թաղամասում կառուցվում է Հայաստանի ամենամեծ գունաձայնային, լազերային շատրվանային կոմպլեքսը:
Ովքեր ցանկանում են գնել բնակարան Երևանում, ունեն հնարավորություն լինել Defanse Housing-ի շինհրապարակում: Կառուցապատողը շարունակում է շաբաթական երկու անգամ կազմակերպել գնորդների համար շրջայց նորակառույց թաղամասի տարածք, որտեղ և շփվեցինք գնորդների հետ, ովքեր կիսվեցին իրենց տպավորություններով:
Defanse Housing-ը՝ որպես առաջատար կառուցապատողը Հայաստանում, շարունակում է հաղորդել կառուցապատման կուլտուրայի լավագույն որակ, ինչին կարող է ականատես լինել յուրաքանչյուր անձ՝ այցելելով Defanse Housing թաղամասի շինհրապարակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան