ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ բալոններ խոտանվում են՝ պայթյուններից խուսափելու համար․ ի՞նչ իրավիճակ է բալոնների վկայագրման ընկերությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նրան, որ 2022 թվականին ընդունվել էր որոշում, ըստ որի մեքենայի գազաբալոնները չեն լիցքավորվելու, եթե տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից՝ 2 տարի անց էլ կան վարորդներ, որոնք այդ ամենը համարում են անիմաստ և ժամանակատար։

ArmLur.am -ը այսօր այցելել է «Էքսպերտ Թեչ» գազաբալոնների փորձարկման, վկայագրման եւ տեղադրման լիցենզավորված ընկերություն՝ պարզելու համար՝ ի՞նչ փոփոխություններ կան 2022 թվականից ի վեր, ինչքանո՞վ է կարևոր մեքենաների գազաբալոնների ստուգաչափումը։

Տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի խոսքով՝ գազաբալոնների ստուգաչափումը կարևոր է, քանի որ տեսնում էլ ենք, որ պայթյուններ են լինում հաճախ, ինչպես եղել էր վերջերս՝ Աբովյան քաղաքում։

ArmLur.am-ի հետ զրուցեց նաև վարպետներից մեկը, ով իր աշխատանքի ընթացքում բացատրեց, թե ինչ խնդիր ունի մեքենայի գազաբալոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս