ՀՀ մի շարք վայրերում ձյուն է տեղացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղացել է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս ավտոճանապարհների զգալի մասում` անձրև:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս