
Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունքում ռոբոտաշինության գաղտնիքները փոքրիկները կսովորեն մանկուց, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Այն առաջնահերթ ուղղված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։