
Սիրիական կառավարության նկատմամբ ճնշումն ավելի է սաստկացել, երբ կառավարական ավազակները սպանել են 15-ամյա մի դպրոցական տղայի: Մուհամադ Մուլա Էիսայի հրաժարվել է մասնակցել իշխանական երթին` հակադրվելով զինվորականին, որը եկել է իրենց դպրոց:Տղային ծեծել են մահակներով, հետո հենց իր դասընկերների ներկայությամբ կրակել են նրա վրա ու սպանել: Զինվորական ոստիկանը հրամայել է. “Նորի՛ց կրակեք, որ հաստատ մեռնի”: Մուհամադի մահը Սիրիայում սպանված երեխաների թիվը հասցրել է 282-ի: