Ռուսաստանը մեկ ամսով կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հուլիսի 1-ից մեկ ամսով դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն մերձավորարևելյան կարգավորումը, նոր գլոբալ «անվտանգության բանաձևը», ինչպես նաև ՄԱԿ-ի համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Այդ մասին հայտնել է РИА Новости-ն։

Նախագահության ընթացքում ՌԴ-ն ծրագրել է երեք հիմնական միջոցառում անցկացնել։ Դրանցից մեկն էլ ավելի արդար և կայուն աշխարհակարգ կառուցելու նպատակով բազմակողմ համագործակցության շուրջ քննարկումներն են, որոնք պետք է տեղի ունենան հուլիսի 16-ին: Հուլիսի 17-ին նախատեսված են բաց քննարկումներ մերձավորարևելյան կարգավորման խնդրի հարցով, հուլիսի 19-ին էլ՝ Անվտանգության խորհրդի քննարկումներ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ ՄԱԿ-ի համագործակցության վերաբերյալ:




Լրահոս