![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/photo_2024-07-01_19-46-44.jpg)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր գործընկեր Իսրայել Կացի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, միջազգային ու տարածաշրջանային հարցեր, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել է Գազայում կարճ ժամանակում հրադադարի հասնելու կարևորությունը։
Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին։