
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սարգիս Պետրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գոռ Գասպարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: