Երևանում հուլիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։
Հուլիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հուլիսի 2-3-ին շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով: