
Դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր մասնակցել է «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամի պայմաններում» խորագրով ֆորումին, որը կազմակերպել էին Freedom House կազմակերպության և Իրազեկ քաղաքացիների միության կողմից։ Ինչպես հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից, նա ընդգծել է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգի կարևորությունը՝ որպես ներգրվվածության գերակայություն պահպանելով ժողովրդավարությունն ու դիմակայունությունը։
«Մինչ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումները, ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն, ապահովելու լավ կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն, հանուն երկրի քաղաքացիների, որպեսզի ոչ ոք չմնա լուսանցքում»,- իր ելույթում նշեց դեսպան Մարագոսը՝ կարևորելով անկախ և պատասխանատու լրատվամիջոցների և ՔՀԿ-ների դերը: