Հուլիսի 2-ին նշվում է Չճանաչված թռչող օբյեկտների համաշխարհային օրը: ՉԹՕ-ների օրը նվիրված է այն մարդկանց, ովքեր ուսումնասիրում են տրամաբանական բացատրություն չունեցող երևույթները, և այն օբյեկտները, որոնց արտաերկրային ծագում է վերագրվում:
Ամսաթվի ընտրությունը կապված է իրադարձության հետ, որը տեղի է ունեցել 1947 թվականի հուլիսին անապատում՝ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգի Ռոզուել փոքր քաղաքի մերձակայքում: Ռոզուելի մոտ ընկել է տարօրինակ մի օբյեկտ, և բնակիչները մինչ այժմ վստահ են, որ դա այլմոլորակայինների «թռչող ափսե» է եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոտին: