«ՇԻՐՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հունիսի 20-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպել էր աշխատաժողով՝ «Շիրվանի պատմության հիմնահարցեր» թեմայով։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվեցին Աղվանքում (Կուրի ստորին հոսանքից մինչեւ Կասպից ծով) առաջացած տարբեր վարչական միավորներին, մասնավորապես՝ Շիրվանին առնչվող հիմնահարցեր։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր բացման խոսքում նշեց, որ Ադրբեջանը բոլոր միջոցներով փորձում է յուրացնել հարեւան ժողովուրդների՝ հայերի, իրանցիների, վրացիների, դաղստանցիների, թուրքմենների պատմությունն ու մշակույթը։ Նա ընդգծեց, որ հենց այս համատեքստում է կարեւորվում Շիրվանի պատմությունը։ Ռոբերտ Ղազարյանը նաեւ նշեց, որ ադրբեջանական իշխանություններն ամեն գնով փորձում են ներկայացնել, թե Շիրվանն իրենց պատմության մի մասն է, եւ այնտեղ ստեղծված մշակույթն ադրբեջանական է։ Հիմնադրամի տնօրենն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ, թեեւ պատմական Շիրվանը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն ժառանգությունը, որ դարերով ստեղծվել է այդ տարածաշրջանում, ուղիղ իմաստով որեւէ առնչություն չունի ներկայիս ադրբեջանցի կոչվող հանրույթի հետ։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը եւ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տնօրեն Արման Եղիազարյանը։ Վիլեն Գաբրիելյանն անդրադարձավ Շամախիի պատմությանը՝ որպես շիրվանահայության կրթական, մշակութային, հասարակական-քաղաքական կյանքի եւ արհեստագործության ու վաճառականության հիմնական կենտրոնի։ Նա ընդգծեց, որ Շամախիի հայ առեւտրականերն իրենց ձեռքում էին կենտրոնացրել տարանցիկ ողջ առեւտուրը։
Արման Եղիազարյանն էլ ամփոփ ներկացացրեց Շիրվանի պատմությունը՝ նշելով, որ այն Արմինիա վարչատարածքային միավորի մի մասն է եղել, ժամանակին գտնվել է նաեւ հայ Բագրատունիների թագավորության ազդեցության գոտում։
Ելույթներով հանդես եկան մի շարք հեղինակավոր գիտնականներ։ Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը ներկայացրեց Շաքի-Շիրվան երկրամասերում հայերին եւ ուդի-աղվաններին առնչվող վիճակագրությունը։ Նա նշեց, որ, ըստ Մակար արք. Բարխուդարյանցի հավաքագրած տվյալների, Շիրվանի հայ բնակչությունը հիմնականում գաղթել է Արցախից։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի եւ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Արտակ Մաղալյանն անդրադարձավ 16-17-րդ դարերում Արեւելյան Այսրկովկասում ապրող հայերին, իսկ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալյանը ներկայացրեց Շիրվան տեղանվան ստուգաբանությունը՝ որպես տարածաշրջանի իրանացման հետեւանք։
Քննարկման մասնակիցները նշեցին, որ հայերի ներդրումը զգալի է եղել նաեւ Բաքվում։ Մասնավորապես՝ ծանրակշիռ էր հայ առեւտրաարդյունաբերական խավի դերակատարությունը՝ հատկապես նավթարդյունաբերության ոլորտում, ֆինանսավարկային եւ բանկային համակարգերի կազմավորման ու զարգացման գործում։
Գիտաժողովի մասնակիցները շեշտեցին, որ հայերի ներկայությունը տարածաշրջանում կտրուկ անկում ապրեց 1918-1920թթ.՝ Թուրքիայի եւ մուսավաթական Ադրբեջանի՝ երկրամասի հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության հետեւանքով։ Հետագայում՝ 1988-1990թթ., Շիրվանի տարածաշրջանն իսպառ հայաթափվեց։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին եւ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ապաստան հայցողների եւ փախստականների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարեւոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների եւ արտահերթ զեկույցների, միջազգային եւ ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների եւ այլ ձեւաչափերով, [17:58, 20.06.2024] Artur Aslanyan: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին եւ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ապաստան հայցողների եւ փախստականների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարեւոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների եւ արտահերթ զեկույցների, միջազգային եւ ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների եւ այլ ձեւաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։
Քննարկվել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, սոցիալական երաշխիքները եւ այլն։
Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների եւ փախստականների իրավունքների պաշտպանության եւ խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:
ք. Երեւան 0002, Պուշկին 56ա
Հեռ. + 374 10 537 634
Բջջ. + 374 91 008 812
www.ombuds.am; www.children.ombuds.am
Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ընդունելության եւ արդյունավետ քննարկման համար։

ԻՋԵՎԱՆՈՒՄ 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ Է ԳՆԵԼ
Իջեւան համայնքի Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանին հարցրինք, թե ի՞նչ փուլում է Ադրբեջանի հետ սահմանազատման հետեւանքով տներ, տարածքներ կորցրած Կիրանցի բնակիչներին պետության կողմից ֆինանսական փոխհատուցման գործընթացը։ Նա ասաց, որ այդ գործով ինքը չի զբաղվում, միայն գիտի, որ Ադրբեջանին հանձնվելիք տներից մեկի տերը ՝ Խանում Թամրազյանն Իջեւան քաղաքում 3 սենյականոց բնակարան է գնել, սակայն նա Կիրանցում բնակվելու համար վագոն-տնակ է դրել։ Ադրբեջանին հանձնվելիք մյուս տան տան տերը՝ Մհեր Սիմոնյանը շարունակում է Կիրանցում բնակվել։ Վարչական ղեկավարին հարցրինք՝ Խերմլի գյուղի տարածքին կից, Կիրանցին պատկանող 45 հեկտար հողերը մշակելու հետագա հնարավորության մասին, երբ սահմանազատման հետեւանքով այդ հողեր տանող ճանապարհը անցել է Ադրբեջանին։ Նա ասաց, որ այդ հողերից գրեթե 30 հեկտարում ցորեն է ցանված, մնացած հողերը նախատեսում էին ծխախոտ մշակել, սակայն այս տարի, կապված իրավիճակի հետ, ծխախոտ չեն մշակել, այդ հողերում չեն ցանել։ Վարչական ղեկավարը հայտնեց, որ Կիրանց գյուղից այդ հողերը տանող այլընտրանքային ճանապարհ, կամուրջ կկառուցվի։ Ներկայումս ընթացքի մեջ է միջպետական ավտոճանապարհի նոր հատվածի եւ կամրջի շինարարությունը, ճանապարհը ձգվելու է Աճարկուտ գյուղով։ Նոր կամուրջը, ըստ Կամո Շահինյանի, կաոռւցվում է գետի վրա հողի մեծ լիցք անելու եղանակով։ Նոր ճանապարհի շինարարությունն իրականացնում է Էդվարդ Բեզոյանի «Ճանապարհ» ընկերությունը, այն պետք է պատրաստ լինի հուլիսի 24-ին։ Կ. Շահինանն ասաց, որ Կիրանցի բնակիչները չեն ցանկանում, որ իրենց երեխաները աշնանը հաճախեն սահմանազատման հետեւանքով սահմանին շատ մոտ հայտնված, նորակառույց դպրոց։ Նշենք, որ այդ դպրոցի շինարարության համար պետբյուջեից 615 միլիոն դրամ է ծախսվել։ Շահինյանն ասաց, որ կառավարությունը խոստացել է Կիրանցի համար դպրոցի նոր շենք կառուցել, իսկ դպրոցի նորակառուց շենքը կարող է օգտագործվել այլ նպատակներով։ Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ բնակիչների մեջ գյուղից հեռանալու տրամադրություններ չկան, չնայած չի բացառվում, որ մեկ կամ երկու ընտանիք որոշի այլ բնակավայր տեղափովել։ Նա հավելեց, որ Կիրանցում ներկայումս շատ հողերի կադաստրային նշանակությունը փոխում են, որպեսզի դրանք տրվեն տուն, տարածքներ կորցրած Կիրանցի բնակիչներին ՝ առանձնատան, հասարակական օբյեկտի կառուցման նպատակով։




Լրահոս