ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մետր վազք մրցաձեւում:

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
ՀԱՐՑ. Ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունը պարտավո՞ր է պահպանել ստացված հարկային հաշիվները: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետով:
Լուսինե Մկրտումյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մկրտումյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունը պարտավոր է առնվազն մինչեւ ստացման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի՝ օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ բուսական ծագման մթերք արտահանելու համար:
Վարդգես Իսահակյան (40 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի` արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկատվությունը՝
ծագման երկիրը, ապրանքի անվանումը, արտադրողի անվանումը եւ հասցեն (իրավաբանական եւ գործունեության), արտահանողի անվանումը եւ հասցեն, ստացողի անվանումը եւ հասցեն, պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետեւյալ փաստաթղթերը.
1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր. արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի եւ ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը-CMR
շարունակելի
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հստակ ներկայացված է, մնում է ծանոթանալ եւ գործել օրենքով սահմանված կարգով:




Լրահոս