Մի՛ ջղայնացրեք քրեաօլիգարխներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինակ` եթե տվյալ վարորդը մեծահարուստ է՝ ապահովված է, նրան տուգանք չի նշանակվում, այլ տիպի տույժեր են նշանակվում, օրինակ` հանրային աշխատանք… Բայց հանրային աշխատանքին մասնակցելը, օրինակ` փողոց մաքրելը, եթե պատկերացնենք, ավելի շատ կաշկանդող նշանակություն կունենա, քան 5 կամ 10 հազար դրամ տուգանք վճարելը»։

Հրայր Թովմասյան, Yerkir.am

Նման փայլուն միտք միայն ՀՀ արդարադատության նախարարի աթոռն անհասկանալի ձևով զբաղեցնողը կարող էր հայտնել, այն էլ՝ Եվրոպայի հետ համեմատվելով։ Նախ, Թովմասյանի ասած՝ արևմտաեվրոպական երկրներում լիովին այլ կենսամակարդակ է, քաղաքացիներն ունեն այլ աշխատավարձեր, այլ եկամուտներ, այնպես որ համեմատությունն ինքնին արդեն տեղին չէ։

Բացի այն, ինչպե՞ս է Թովմասյանը հայ քրեաօլիգարխին պատկերացնում փողոց ավլելիս։ Ո՞վ պիտի նրանց դա ստիպի, մեր պաշտոնյանե՞րը, որոնք հենց այդ քրեաօլիգարխների կամակատարներն են։ Լավագույն դեպքում քրեաօլիգարխները կարող են ջղայնանալ և որոշ մարդկանց «ճաքեցնել»։

Կարեն Վարդանյան

 




Լրահոս