
ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, որը 2021 թ-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ աթեիստ է, այլեւս անթաքույց «մենամարտի» է դուրս եկել ընդդեմ եկեղեցու: Բազմիցս ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու արված հայտարարություններով աչքի ընկած ՔՊ-ականը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել:
Ըստ ՔՊ-ականի՝ որքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը.
«Այս ամեն ինչի արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»,- «Ազատության» եթերում հայտարարել է Թորոսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսված շարժմանը:
Թե ինչ տրամաբանությամբ է ՔՊ-ականը առաջնորդվում, որ նման եզրահանգումների է եկել, հայտնի չէ, բայց այն որ ՔՊ-ում ընդդեմ եկեղեցու սկսված այս տհաճ «կռիվը» գնալով թեժանում է, դա ակնհայտ է: