ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ են պատրաստվում նշել քաղաքացիները Վարդավառը. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վադավառը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին։

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

ArmLur.am-ը շրջել է քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե որտեղ են պատրաստվում անցկացնեն Վարդավառը և ինչպես:

Մանրամասները՝ տեսանյությում:

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս