«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանի մայրը Քրիստինե Գաբրիելյանը դիմել է իրավապահներին, որ իր որդու սպանության գործը քննի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:
Ինչպես հայտնի է՝ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան:
Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է: Իրավապահները հայտնաբերել են դանակահարողին եւ նրա հետ քոլեջի տարածքում տղային մահակներով ծեծի ենթարկած մյուս ենթադրյալ հանցագործներին: Դեռեւս 1,5 ամիս անց նախաքնական մարմինը հայտնել էր, որ Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաև միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և հայտարարվել հետախուզում։
Դեպքից ամիսներ անց՝ կոմիտեն հայտնեց՝ ձեռք բերված նոր փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նրանց նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Արդյունքում՝ 21–ամյա Դ․Պ․-ն-ին մեղսագրվող արարքների ծավալից հանվել է սպանության մեղադրանքը և նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Նույն հոդվածներով նոր քրեական հետապնդում է հարուցվել նաև հետախուզման մեջ գտնվող Հ․Ս․-ի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան