ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ Շիրակի օդանավակայանում ռումբի մասին ահազանգը եղել է կեղծ։ Այս պահին իրավապահները փնտրում են կեղծ ահազանգը հայտնողին։
Նշենք, որ այս պահին Շիրակի օդանավակայանում վերականգնվել է բնականոն աշխատանքը։
Հիշեցնենք, որ առավոտյան shamshyan.com-ը գրել, որ այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է: