ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժե Սևանա լճի ափամերձ հատվածում հանգիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային հանգստի ժամանակները արդեն սկսվել են: Շատ քաղաքացիներ իրենց հանգիստն անցկացնում են Հայաստանում: Ամեն տարի հայերի մեծամասնությունը պարտադիր կերպով այցելում է կապուտաչյա Սևան:

ArmLur.am-ն այս անգամ անդրադարձել է Սևանա լճի ափամերձ հատվածում գտնվող տնակների արժեքներին՝ հասկանալու համար՝ ի՞նչ արժե հանգիստը այնտեղ:

Այսպիսով՝ «Լողափ Արփի» ընտանեկան հանգստի գոտում առանց սանհանգույց 4 հոգու համար նախատեսված տնակները արժեն 10.000 դրամ:

Կրկին առանց սանհանգույց 6 հոգու համար նախատեսված տնակի արժեքը 15.000 դրամ է:

Տնակները սանհանգույցով և լոգարանով՝ 25.000-30.000 դրամի սահմաններում են տատանվում:

«Artanish Beach House» առանձնատունը ունի 3 հարկ, որտեղ կա հյուրասենյակ, կահավորված խոհանոց, 5 ննջարան, 2 սանհանգույց լոգարանով: Ունի 2 մուտք: Առանձնատունը նախատեսված է 15 հոգու գիշերակացի համար: 1 օրվա արժեքը ՝ 50.000 դրամ:

«Վոյաժ» հանգստի գոտում 2-4 անձի համար նախատեսված քոթեջների արժեքը 23.000 դրամ է, luxe-ը՝ 30.000 դրամ: Իսկ 4-6 անձի համար նախատեսվածը՝ 22.000 դրամ:

Փոքրիկների համար ափին առկա են լողավազան, խաղադաշտ, իսկ մեծերի համար՝  սկուտեր, կատամարան։ Տարածքում գործում է սրճարան֊ռեստորան։
Քոթեջներում առկա են՝ սառնարան, սանհանգույց՝ տաք և սառը ջուր։

«Անտառային տնակ» ամառանոցը շրջապատված է սոճիների անտառով, նախատեսված է ընտանեկան հանգստի համար: Տարածքում կա 2 տաղավար՝ մեծ (40-45 տեղանոց) և փոքր (8-10 տեղանոց), աղյուսից մանղալ բոլոր պարագաներով, բացօթյա պատշգամբ, խոհանոց (սպասք, սառնարան, տաք ջուր, թեյնիկ), սանհանգույց (առաջին անհրաժեշտության հիգիենիայի պարագաներով) ։ Առանձնատունը ունի անմիջական ելք դեպի լճի ափ (50մ) և մոտ է Սևանավանքին։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս