
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ապագայում դառնալու է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ։ “Հիշեք խոսքերս, Ռուսաստանը դառնալու է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ”: Շեւարդնաձեն նաեւ հավելել,–Ռուսաստանի անդամակցությունն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ այլ միջազգային կազմակերպություններին կարեւոր է ողջ աշխարհի համար”։