ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում Սևանի ափին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, և որպես ՀՀ կարևոր սիմվոլներից մեկը»։

Սակայն երեկ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց տեսանյութ, թե ինչ խայտառակ վիճակում են գտնվում Սևանա լճի ափամերձ տարածքները, որոնք Նիկոլ Փաշինյանը դեռ 2019-ին խոստացել էր մաքրել, սակայն ափամերձ շատ տարածքներ այսօր գտնվում են անմխիթար վիճակում:

ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչ է արել այս ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը: Նախարար Հակոբ Սիմիդյանի էջից տեղեկացանք, որ դեռ երկու տարի առաջ դեկտեմբերի 27-ին նախարար Սիմիդյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, թե Սևանա լճի ճահճացող հատվածները մաքրվում են, անգամ հանրային հեռուստաընկերության անդրադարձը կար, թե ինչպես է մաքրվում Սևանի ափամերձ տարածքները Սևան ազգային պարկի միջոցներով։

Նույն Մարտւնի Վարդենիս հատվածից ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեսանյութում արձանագրված է, որ լիճը աղբի և տիղմի մեջ է, իսկ պատկան մարմինները անտարբերության են մատնել մեր ազգային հարստությունը։

Հիշեցնենք, որ Սևանա լիճը տարիներ շարունակ այս իրավիճակում է, ծառերի մի հատվածը կտրվել են մինչև 2018 թվականը, արմատները թողնված էին ջրի մեջ, բայց Նիկոլ Փաշինյանը երբ իշխանության եկավ, խոստացավ, որ մաքրելու է լիճը:

Իհարկե, էլի խաբեց, ինչպես մյուս բոլոր դպքերում:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ փոխվել է 3 նախարար, սակայն Սևանն այդպես էլ չի մաքրվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս