ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սանկտ Պետերբուրգում փոթորկի հետևանքով երկու մարդ է կյանքից զրկվել, մեկը` տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում փոթորկի հետևանքով երկու մարդ է մահացել, մեկը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիա» թերթը։

Քաղաքի տարբեր հատվածներում ծառեր են տապալվել, ինչի հետևանքով մահացել է 36-ամյա մի կին և 11 տարեկան երեխա։ Երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի կոնտուզիա, գանգի բազմաթիվ կոտրվածքներ և կյանքի հետ անհամատեղելի այլ վնասվածքներ։ Բժիշկները պայքարել են, բայց երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Բացի այդ, վնասվել է 10 ավտոմեքենա։ Բոլշևիկների պողոտայում շինարարական կռունկ է տապալվել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը 67 ահազանգ է ստացել ծառերի տապալվելու մասին, 4 ահազանգ՝ թույլ ամրացված մետաղական կոնստրուկցիաների քանդվելու մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ և քամու ուժգնացում մինչև 22-27 մ/վրկ։ Սանկտ Պետերբուրգում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս