
Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Բոլնիսի համայնքում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Լրատվամիջոցները հայտնել են, որ օդաչուն զոհվել է:
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Վրաստանի արևելքում զորավարժությունների ժամանակ СУ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։