
Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված ակումբի ծրագրերի մասին։
«Ի՞նչ կարող ենք ակնկալել «Ինտերից» տրանսֆերային շուկայում․ առանձնապես ոչինչ։ Մենք արագ աշխատեցինք և կարողացանք թիմ բերել Տարեմիին ու Զիելինսկիին։ Մեր թիմն արդեն կարելի է մրցունակ համարել, մնում է միայն մի փոքր ուժեղացնել որոշ դիրքեր, օրինակ՝ դարպասապահի դիրքը, որի համար մենք նախատեսում ենք պայմանագիր կնքել Խոսեպ Մարտինեսի հետ։ Մեր թիմը պատրաստ է աշխատելու»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում լրագրող Դանիելե Մարին։
«Ներաձուրիներն» արդեն պայմանագիր են կնքել երկու ազատ գործակալների հետ՝ հարձակվող Մեհդի Տարեմիի և կիսապաշտպան Պյոտր Զիելինսկիի հետ։