ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է մտածում քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազին», կալանքից ազատած դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին Շիրանարաների փողոցում սպանված քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին կալանքից ազատած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Հակակոռուպցիոն դատարանում է ։ Նա քրե շկան հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «ֆազին» կալանքից ազատեց ու այդ պատճառով դատավորի դեմ քրեական գործ հարուցեցին՝ համարելով, որ նա անցել է պաշտոնեական լիազորությունները եւ ոչ օրինական ճանապարհով է ազատել Սերգեյ Գրիիգորյանին: Արդյունքում, նա այսօր կանգնել է դատարանի առաջ մեկ անձի ազատելու համար, որին օրերս սպանեցին։

Արուսյակ Ալեքսանյանին Հակակոռուպցիոն դատարանում հարց ուղղեցինք, որ այն անձին, ում նա ազատել է կալանքից, սպանել են, ինչ է մտածում նա այս ամենի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին Շինարարների փողոցում քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության օրը դեպքի վայրում զննություն է իրականացվել։ Իրավապահները դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերել են զրահաբաճկոն, որի վրա գրված է եղել «POLICE»: Իրավապահները առգրավել են զրահաբաճկոնը ու չի բացառվում, որ այն կրել են ենթադրյալ մարդասպանները, իսկ հետո թողել են դեպքի վայրում ու հեռացել:

Շուտով կլրանա քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության 1 ամիսը, սակայն իրավապահ համակարգը դանդաղում է աղմկահարույց քրեական գործի բացահայտման հարցում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս, թե ինչու են լռում իրավապահները եւ ինչու դեպքից 21 օր անց դեռ անգամ չկա կասկածյալ:

Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի հետ իր հարաբերությունները, որոնք բավականին լարված են եղել: Նկատենք, սակայն, որ սպանության բացահայտման տեմպերը հուսադրող չեն: Լուրեր են պտտվում, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ»-ը վայելում է իշխանությունների հովանավորչությունը։

Քնար Մանուկյան




Լրահոս