
Կիևում Վլադիմիր Զելենսկին ընդունել է Վիկտոր Օրբանին։ Բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Հունգարիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների սկզբունքային հարցերը՝ առևտուր, սահմանային համագործակցություն, ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր։
«Ընդհանուր առմամբ, բոլոր հարցերի ուղղությամբ մեր երկխոսության բովանդակությունը կարող է հիմք դառնալ երկու պետությունների միջև ապագա երկկողմ փաստաթղթի համար, որը կկարգավորի հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել է Զելենսկին:
Օրբանն իր հերթին նշել է, որ հանդիպման ժամանակ Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին։
«Ես պարոն նախագահին խնդրեցի մտածել այդ մասին, դադարեցնել կրակը, հետո սկսել ու շարունակել բանակցությունները։ Չէ՞ որ հրադադարը կարող էր ապահովել այդ բանակցությունների տեմպի արագացումը»,- նշել է Հունգարիայի վարչապետը: