Թունավորում Շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արծվանիստ գյուղի 2 բնակիչ:Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը, խոհանոցում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:Կատարվում է հետաքննություն:Նոյեմբերի 21-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վահրամաբերդ  գյուղի երկու անչափահաս բնակիչ՝ 6-ամյա տղա և 3 ամյա աղջիկ:Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, թունավորվել են տանը, շմոլ գազից:Երեխաներին  տրվել են դատաբժշկի ուղեգրեր:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է քննություն:




Լրահոս