Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա յոթ երկրների ղեկավարների հետ. նրանց թվում են Էրդողանն ու Ալիևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների ղեկավարների հետ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույցի ժամանակ չի բացառել, որ միջոցառման շրջանակում հնարավոր կլինի լրացուցիչ շփումների մասին պայմանավորվել։

Մոսկվան, ըստ Ուշակովի, Աստանայի գագաթնաժողովն ընկալում է որպես երկկողմ շփումներ կազմակերպելու հնարավորություն այն երկրների ղեկավարների հետ, որոնք ներկա կլինեն, ուստի ՌԴ նախագահի ծրագիրը ներառում է մի շարք շատ կարևոր երկկողմ հանդիպումներ։

Մասնավորապես, հուլիսի 3-ին բանակցություններ են ծրագրվում Ադրբեջանի, Մոնղոլիայի նախագահների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Պակիստանի վարչապետի հետ։

Երեկոյան նախատեսված ոչ պաշտոնական ընթրիքից ավելի վաղ հանդիպում կլինի նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Հուլիսի 4-ին գուցե ժամանակ լինի փոքր, կարճ երկկողմանի շփումներ կազմակերպելու համար: Այդ թվում՝ բանակցություններ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ, որն արդեն համաձայնեցված է։




Լրահոս