
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունը։
Հայաստանը ներկայացնող Յուրիկ Հովեյանը դարձել է Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր:
67կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով հաղթանակի է հասել թուրք Էնես Ուլկուի նկատմամբ։
Ռուսաստանը ներկայացնող Պապիկ Ջավադյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: