
Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Պետեր Սիյարտոն հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, երկու նախարարներն էլ նշել են, որ Կիևը պետք է անվերապահորեն ապահովի երկրում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները։