ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը Հայաստան է եկել երեկ եւ այստեղ կլինի մինչեւ հուլիսի 5-ը:
Սենատոր Վիքերը հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։
ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակության կազմում են՝ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը, համանախագահ, սենատոր Բեն Քարդինը, որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է․ ինչպես նաև սենատոր Ջոն Քորնին, ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը, ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը , ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին և ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը:
Քրիստինա Մուշեղյան