
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին:
Այս մասին հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Օդանավակայանում նրան դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 3-ին Աստանայում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հանդիպումը: