Նոր ատոմակայանի կառուցման հարցի հետ կապված` ԱՄՆ–ի հետ մտել ենք առարկայական փուլ։
Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով` հիմա ԱՄՆ-ի հետ քննարկվումմ է իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, քանի որ առանց դրա այս հարցում առաջ գնալ չեն կարող։
«Այս պահին գնդակն ԱՄՆ-ի դաշտում է։ Մենք ակնկալում ենք, որ այս հարցն անցնի ԱՄՆ ներհամակարգային պրոցեդուրաները, որ դրանից հետո կարողանանք աշխատել»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ ատոմակայանի հարցը երկարաժամկետ համագործակցություն է, սակայն ՀՀ կառավարությունն ԱՄՆ-ի հետ ունի նաև կարճաժամկետ ծրագրեր: