ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահ համակարգը երկրապահ կամավորականների նկատմամբ գործընթաց է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը երկրապահ կամավորականների նկատմամբ գործընթաց է սկսել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տավուշի Երկրապահ կամավորական միության նախագահ Յուրա Հարությունյանին կանչել են հարցաքննության եւ մեղադրանք առաջադրել։

Քիչ առաջ կոմիտեն հայտնեց, որ պարզվել են Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ Տավուշի մարզի, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերի տարածքներից Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոց ժամանած բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ պետական մարմինների կողմից սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ ունեցած դժգոհությունների պատճառով, 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը, որի հետ կապված նշված տարածք էր եկել նաև Տավուշի մարզի բնակիչ Յ.Հ.-ն՝ իր ծանոթների հետ:

Այդ ընթացքում Յ.Հ.-ի ընկերոջ և ճանապարհն արգելափակած անձանց միջև բանավեճ է սկսվել՝ ճանապարհը բացելու հարցի շուրջ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, որդու և չպարզված անձանց հետ բռնության գործադրմամբ, խուլիգանություն էին կատարել, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը հարվածել է Յ.Հ.-ին և ստիպել հեռանալ:

Չհանդուրժելով տեղի ունեցածը՝ վերջինս ժամը 16:00-ի սահմաններում վերադարձել են Երևանյան փողոցում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների մոտ և սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել ներկաների հասցեին, ինչը վեր է ածվել քաշքշուկի:

Արդյունքում, Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Յ.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Քնար Մանուկյան




Լրահոս