ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժե հանգիստը Ջերմուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի ամռանը շատ հայեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ այցելում են Ջերմուկ՝ իրենց հանգիստ վայլելու: Ջերմուկը հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև «Նարզան» տիպի ջուր, բուժիչ ցեխ, ապակու հումք, ինչը մեծ շարժառիթ է դարձել այցելուների համար:

ArmLur.am-ը հետաքրքվել է, թե ի՞նչ արժե հանգիստը Ջերմուկում:

Այսպիսով՝ «Ջերմուկ Մոսկվա» առողջարանում 1 հոգու համար նախատեսված սենյակները արժեն 18.000 դրամ:

2 հոգու համար նախատեսվածը՝ 35.000 դրամ, իսկ Լյուքսը՝ 40.000 դրամ:

Համարներն ունեն պատշգամբ, տեսարան դեպի լեռներ և ներքին բակ։

Հանգիստը ներառում է օրական 3-անգամյա սնունդ։ Ռեստորանը մատուցում է հայկական և եվրոպական խոհանոցների ուտեստներ, իսկ բարն առաջարկում է տարատեսակ խմիչք:

«Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոց․

Հյուրանոցը կառուցված և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, առկա են բոլոր հարմարությունները՝ հյուրերի հանգստի և աշխատանքի համար: «Գրանդ Ռեզորթ Ջերմուկն» ունի 92 ընդարձակ սենյակ, որոնցից՝ 5 լյուքս դասի և մեկ նախագահական սենյակ: Հյուրանոցում առկա են նաև ընտանեկան սենյակներ և հատուկ սենյակ՝ հարմարեցված սահմանափակ կարողությունների տեր անձանց համար:

Հյուրանոցում ստանդարտ մեկտեղանի սենյակի արժեքը՝ 30.000 դրամ է: Երկտեղանին՝ 50.000 դրամ:

Լյուքս երկտեղանին՝ 83.000 դրամ, իսկ նախագահական երկտեղանի սենյակը՝ 215.000 դրամ է:

«Ցենտրալ Հյուրանոցը» Ջերմուկի կենտրոնում տեղակայված հանգստյան տուն է: Տրամադրում է 3 անգամյա սնունդ` այցելուների պատվիրած ճաշատեսակներով:

Հյուրանոցում երկտեղանի սենյակների արժեքը՝ 25.000 դրամ է:

Երեքտեղանին՝ 37.000 դրամ, չորստեղանին՝ 50.000 դրամ:

«Եվմարի» հյուրանոցի հյուրերի տրամադրության տակ են 7 հարմարավետ համարները, որոնք համալրված են հեռուստացույցով, սառնարանով: Սենյակները ձմռանը ջեռուցվում են: Հյուրանոցի հանրամատչելի վայրերում կա անվճար ինտերնետ:

Երկտեղանի սենյակի արժեքը՝ 18.000 դրամ է, չորստեղանին՝ 20.000 դրամ, իսկ Դելյուքս չորստեղանին՝ 25.000 դրամ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս