
Հայ-ադրեջանական խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել։
Այս մասին Թբիլիսի կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։
«Մենք կարծում ենք, որ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման և հաստատման համար։ Կցանկանայի նաև քննարկել ենթակառուցվածքների և հաղորդակցությունների ամբողջական բացման կարևորությունը տարածաշրջանում կայունության զարգացման և ապահովման տեսանկյունից: Մենք կառուցողականորեն տրամադրված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը», – ասել է նա։