Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ մեղադրյալ Արման Խալեպյանը անցյալ տարվա վերջերին և այս տարվա սկզբնաերին Երևանում կատարել է երկու բացահայտ հափշտակություն:
Առաջին կողոպուտը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջերին` մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում, երկրորդը` Արամ Խաչատրյան փողոցում հունվարի 10-20 ընկած ժամանակահատվածում:
Երկու դեպքում էլ տուժողները կանայք են եղել:
Մանրամասները` Police.am-ի տեսնյութում: