ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը։

Եվս մեկ օրինակ, թե ինչպես են ամերիկացիները տարածում իրենց ապակառուցողական ազդեցությունը աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա: Այդպես է Նաստասինը մեկնաբանել Ադրբեջանի և Հայաստանի հրավերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

«Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին հեռացնել Ռուսաստանի հետ համագործակցությունից, մենք տեսնում ենք, թե որքան համառորեն են ՆԱՏՕ-ի անդամները ձգտում առաջ տանել իրենց մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հայաստանին և Ադրբեջանին հրավիրելով Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Արևմուտքը հույս ունի անել այն, ինչ իրենց չհաջողվեց Բյուրգենշտոկի խաղաղության համաժողովում, ցույց տալ, թե ինչպես են Եվրատլանտյան տարածաշրջանից դուրս գտնվող երկրներն իբր հավանություն տալիս իրենց ագրեսիվ քաղաքականությանը:

ԱՄՆ-ն և նրա եվրոպացի աջակիցները պարզապես դժգոհ են Ուկրաինայում տեղի ունեցածից, նրանք չկարողացան ռազմավարական պարտության մատնել ՌԴ-ին ՝ չեն կարողանում ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա: ՆԱՏՕ-ականներին պետք է քաոս սերմանել նաև հարևան երկրներում։ Նման գործողությունների նպատակն է թույլ չտալ, որ մեր երկիրը զարգանա և գործընկերների հետ հարաբերություններ կառուցի՝ հաշվի առնելով միմյանց շահերը: Սա հատկապես ակնհայտ է Հայաստանի օրինակում։ Այդ հանրապետությունը լցնում են զենքով, փորձում են վերակառուցել նրա պաշտպանական ոլորտը և խարխլել ՀԱՊԿ-ում առկա հավաքական անվտանգության մեխանիզմները: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամները ժամանում են Բաքու, ինչը սրում է լարվածությունը երկու հանրապետությունների միջև և չի նպաստում հայ-ադրբեջանական երկխոսությանը, հրահրում են սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում»,- ասել է Նաստասինը և ընդգծել, որ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի փաթեթը շարունակում է մնալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համընդհանուր հիմքը։

«Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը կարող են և պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում։

Եվրատլանտիստները հեռու են տարածաշրջանի առանձնահատկությունները հասկանալուց և նրանց բաղադրատոմսերի պարտադրումը հանգեցնում է նոր բաժանարար գծերի առաջացմանը Հարավային Կովկասում և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև համաեվրասիական անվտանգության համար: Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը դա լավ են հասկանում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։




Լրահոս