Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից, երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, և եթե նայեք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին այն կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- ասել է նա՝ հիշեցնելով նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությունը։