Չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, Պետդուման և Դաշնության խորհուրդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության բյուջե մուծումների վճարումները դադարեցնելու վերաբերյալ:
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է միջազգային հարցերի հանձնաժողովին «անհապաղ» հեռագիր ուղարկել ԵԱՀԿ ԽՎ նիստին, որը տեղի է ունենում այս օրերին Ռումինիայում։ Հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանի պատվիրակության անդամներին վիզա տրամադրելուց Ռումինիայի «ցուցադրական» մերժումը ռուս խորհրդարանականները «վերջին կետ» են անվանել ստեղծված իրավիճակում։
Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներից ոչ մեկին վիզա չեն տրամադրի կամ թույլ չեն տա մուտք գործել երկիր՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ»: