
Երևանում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։
Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 4-5-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, հուլիսի 7-8-ին նույնքան կնվազի։