«Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հանդիպել է ցունամիից տուժած ճապոնացի երեխաների հետ:
Ակումբն իր մարզաբազա էր հրավիրել բազմաթիվ երեխաների Ճապոնիայի տարբեր մասերից:
Երեխաներն ուրախ երգեր են երգել և փայտիկներ նվիրել Մեսսիին: Այնուհետև հարձակվողը լուսանկարվել է երեխաների հետ: