Կոստանյանն «ադեկվատ» է համարում «Հարսնաքար»-ի գործով դատավճիռը. «Ազատություն ռադիոկայան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ադեկվատ է որակում «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատժաչափերը:

Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը-ը:

«Գլխավոր դատախազից հետաքրքրվեցինք, արդյոք պատրաստվում են իրավական գնահատական տալ դատավճռի հրապարակման օրը դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ օրերս «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալներն ու նրանց հարազատները հայհոյանքներ,, սպառնալիքներ ու անեծքներ էին հասցեագրել տուժող կողմի փաստաբաններին, նրանց ընտանիքի անդամներին: Ամբաստանյալների հարազատները նաև ինչ-որ առարկաներ նետեցին նսիտը նախագահող դատավորի ու լրագրողների ուղղությամբ:

Ահա թե ինչ ասաց այս կապակցությամբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. «Համապատասխանաբար դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն. արդյո՞ք մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասին, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճռով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով»։

Մանրամասն` այստեղ:




Լրահոս