
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Դեւիս քաղաքում տեղի ունեցած Occupy խաղաղ ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ցույցի մասնակից ուսանողներին` նպատակ ունենալով հավաքել նրանց վրանները (ուսանողները փակել են նրանց ճանապարհը): Խաղաղ ցույցի մասնակից որոշ ուսանողներ խնդրել են ազատել ձերբակալվածներին, ի պատասխան`ոստիկանները առանց հիմնավորման արցունքաբեր գազ (pepper spray) են ցանել նրանց երեսին: