Հինգշաբթի լույս է տեսել Եվրոպական միության հարևանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցը, որ գնահատում է 2013-ին Հայաստանի արձանագրած փոփոխությունները և առաջարկում քաղաքական բարեփոխումների ուղիներ. գրում է azatutyun.am-ը:
Համաձայն զեկույցի` 2013-ին Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը բավականին ակտիվ է եղել: Ճիշտ է` ԵՄ-ն և Հայաստանը ավարտեցին բանակցությունները ասոցացման և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ, սակայն չկարողացան հասնել նախաստորագրման` Մաքսային Միությանը միանալու Հայաստանի որոշման պատճառով: Եվրամիությունը, սակայն, հավատարիմ է մնում Հայաստանի հետ առաջիկա համագործակցությանը:
Զեկույցը նշում է, որ թեև Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկում է, այդուամենայնիվ, դեռ օրենսդրության կիրարկման հետ կապված բավականին աշխատանք կա: Փետրվարի նախագահական ընտրությունները թեև լավ կազմակերպված էին, սակայն կային մտահոգություններ ընտրական ընթացքի հետ կապված։
«Չնայած շարունակական բարեփոխումներին` կա արդարադատության ոլորտի հանդեպ անվստահություն և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների պակաս: Այս տարի ևս զեկուցվել է ոստիկանությունում իրականացվող խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին»,- ասում են զեկույցի հեղինակները»:
Մանրամասները` այստեղ: