Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել։
ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնում է նաև «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, որը, ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է։ Նա կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Քննաչկան կոմիտեն հայտնել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- հայտնել են ՔԿ-ից։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց ArmLur.am-ի տեղեկությունը․
«Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել»։
Քնար Մանուկյան