
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար։
Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է վարչապետը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մելիքսեթյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», – ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնն ավելի վաղ զբաղեցնում էր Ավետ Պողոսյանը։ Վերջինս վարչապետի որոշմամբ հուլիսի 3-ից ազատվել էր պաշտոնից։
Պողոսյանը ԲՏԱ փոխնախարար էր նշանակվել 2022 թվականի հունիսին, իսկ մինչ այդ նա 2019 թվականից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։