
Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օրը։ Երկու թեկնածուներ՝ պահպանողական Սայիդ Ջալիլին և ռեֆորմիստ Մասուդ Փեզեշկիանը ավարտել են իրենց նախընտրական քարոզարշավը, քարոզչությունն այսօր արգելված է։
Հունիսի 28-ին Իսլամական Հանրապետությունում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։
Մասնակցել է չորս թեկնածու։ Նրանցից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, ինչը կապահովեր հաղթանակն առաջին փուլում։
Առողջապահության նախկին նախարար Փեզեշկիանը (առաջին փուլում ձայների 42,5 տոկոսը) և հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ Ջալիլին (առաջին փուլում ձայների 38,6 տոկոսը) անցել են երկրորդ փուլ։
Ընտրություննրի երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին։