Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում մարտի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել:
Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Հայթաղի բնակիչներից մեկը խոհանոցային դանակով հարվածել է հորը:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, հայրը վիճաբանության ժամանակ դանակով հարձակվել է իր 17-ամյա որդու վրա և սպառնացել, որ կսպանի:
Այդ պահին տղան փորձել է հոր ձեռքից վերցնել դանակը, որի ժամանակ դանակը վերև քաշելու և վերցնելու ընթացքում անզգուշաբար որովայնի մասում պատճառել է մարմնական վնասվածք:
Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել Հայթաղ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ որդին դանակով խփել է իրեն:
Լուրի իսկությունը պարզելու համար Armlur.am-ը կապ հաստատեց Ոստիկանության հետ: Այնտեղ հաստատեցին դեպքը:
Այժմ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: